Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել են Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն ու Visit Jermuk ֆեյսբուքյան զբոսաշրջային էջը:

«Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։ Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։

Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։

Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին:

Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածննդին։

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հյուրանոցների պաշտոնական էջերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ջերմուկում հյուրանոցների աշխատանքը դադարել էր սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված հարձակման հետևանքով, որի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ ոտորաբաժանումները միտումնավոր թիրախավորել էին Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական հրթիռակոծության և հրետակոծության հետևանքով լուրջ վնասներ էին կրել նաև քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հաջորդը

ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած ընտանիքներին

Առնչվող նյութեր
Դիտել

Արտաշատի մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ու ՍԱՏՄ-ն համատեղ հաղորդագրություն են տարածել՝ տեղեկացնելով. «Ինչպես արդեն տեղեկացրել…
Դիտել

ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share