Ջրասուզական հերթական պարապմունքները՝ Սարսանգի ջրամբարում

Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները՝ քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական պարապմունքներ:

Հատուկ անջրանցիկ հանդերձանքով ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա վարժանքներ, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու պարապմունքի մասնակիցների տեսական ու գործնական ունակությունները:

ԱԻ ծառայության ջրափրկարարական դասընթացներն ու գործնական պարապմունքները գտնվում են ՆԳ նախարարի և ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում:

Ամեն տարի համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով համալրվում է նյութատեխնիկական բազան:

Ջրափրկարարները պատրաստ են տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով իրականացնել ջրասուզական և փրկարարական աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելով դժբախտ ելքով դեպքերը:

Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կկազմակերպվեն նաև հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

Հաջորդը

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

Առնչվող նյութեր
Դիտել

Ղազախստանի նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Հուլիսի 6-ին Ղազախստանի նավթի ամենամեծ հանքերից մեկում՝ Թենգիզում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու բանվոր մահացել է,…
Դիտել

«Մերսեդես»-ի վարորդը մեքենայով դիտավորությամբ հարվածել է պարեկների ավտոմեքենաներին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի բնակչի կողմից պարեկների ծառայողական գործունեությանը…
Դիտել

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանականեում մայիսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share