Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի՝ Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական հերթական պարապմունքները:

Ամառային շրջանում Սարսանգի ջրամբարում ամեն տարի գրանցվող դժբախտ ելքով պատահարները մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:

Անցած շաբաթ ջրափրկարարները ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի ամենամեծ ջրամբարում իրականացրել են ջրասուզական պարապմունքներ, միաժամանակ կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ՝ Սարսանգի ջրերում գրանցված պատահարներից զերծ մնալու նպատակով:

Գործի է դրվել փրկարարական մոտորանավակը, իսկ ջրասուզակները հատուկ հանդերձանքով կատարել են ստորջրյա վարժանքներ:
Ջրափրկարարների պատրաստվածության բարձրացման նպատակով հաճախ կազմակերպվում են թեմատիկ դասընթացներ:
Նախատեսված հիմնական միջոցառումների պլանը կշարունակվի հուլիս-օգոստոս ամիսներին:

Ծառայությունը համալրված է համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով՝ ջրասուզական և փրկարարական աշխատանքները տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանգստյան գոտիներում կառուցված լողավազաններից բացի, Արցախի տարածքում գտնվող ջրամբարներն ու ջրավազանները նախատեսված չեն լողի և ակտիվ հանգստի համար:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է՝ դժբախտ ելքով պատահարներից խուսափելու նպատակով, ամառային հանգիստը կազմակերպել միայն թույլատրելի վայրերում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զանգվածային ջրանջատումների համար ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել

Հաջորդը

ՀՀ ՊՆ հաղորդագրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդ, որոնք օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության…
Դիտել

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ԱԱԾ-ն պատրաստ է վճռական գործողությունների․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ԱԱԾ հայտարարությունը․ Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է…
Դիտել

Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Ռազմագործողությունների ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share