Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի Ուիմբլդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է թենիսիստը, ընդգծելով, որ նման որոշման հանգել է երկար մտորումներից հետո: «Կարծում եմ, որ չպետք է շարունակում պայքարը մրցաշարում, քանի որ իմ ինքնազգացողությունը գնալով վատանում է»,-ասել է նա:

Ռաֆայել Նադալը վնասել էր փորի մկանները: Իսպանացին Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում պետք է մրցեր Նիկ Կիրիոսի հետ: Վերջինս առանց պայքարի դուրս եկավ Ումիբլդոնի եզրափակիչ, որտեղ կմրցի Զոկովիչ-Կեմերոն զույգի հաղթողի հետ:

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:  Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հուլիսի 11-13-ը ջերմաստիճանը կհասնի +39... +41 աստիճանի

Հաջորդը

Մեկնարկում եմ իմ նոր թիմի հետ. Մխիթարյանի գրառումը

Առնչվող նյութեր
Դիտել

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք

Մեկ օրում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել՝ 111 քաղաքացի,…
Դիտել

Նախագահը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share