«Ռուսաստանը ռևանշի հնարավորություն չի ունենա». Զելենսկի

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պաշտպանական աջակցության նոր փաթեթը միանշանակ ազդանշան է այն բանի, որ ռուսական ռևանշի փորձերը շանս չեն ունենա:
«Այսօր մենք քննարկել ենք մինչ այս գոյություն չունեցող հեռահար զենքի հարցը, որը կարող է մատակարարվել Ուկրաինային։ Դա շատ կարևոր է», – ասել է Զելենսկին։

Նա հայտարարել է Ուկրաինայի համար պաշտպանական աջակցության հզոր փաթեթի ակնկալիքի մասին։

«Հենց հիմա այդ ծանրակշիռ փաթեթը միանշանակ ազդանշան է, որ ռևանշի ռուսական փորձերը շանս չեն ունենա, և մենք միասին Ռուսաստանի ահաբեկչությունից կպաշտպանենք մեր քաղաքները, մեր ժողովրդին և զորավոր կերպով կամրապնդենք մեր հաղթանակի ազդակը։ Այսօր մենք ևս մեկ անգամ զգացինք, որ ընդհանուր տեսլական ունենք այս պատերազմում իրադարձությունների հետագա զարգացման և հեռանկարների վերաբերյալ»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Մասնավորապես, համակարգվել է Ռուսաստանի վրա հետագա ճնշումը։

«Միասին աշխատում ենք պատժամիջոցների խստացման ուղղությամբ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ «Յոթի խմբի» շրջանակներում։ Դա նույնպես շատ կարևոր է»,-ընդգծել է Զելենսկին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվել է

Հաջորդը

<strong>ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին.«Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ որում ասված է. «Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական…
Դիտել

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական…
Դիտել

Փաշինյանի ուղերձը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share