«Ռուսաստանը ռևանշի հնարավորություն չի ունենա». Զելենսկի

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պաշտպանական աջակցության նոր փաթեթը միանշանակ ազդանշան է այն բանի, որ ռուսական ռևանշի փորձերը շանս չեն ունենա:
«Այսօր մենք քննարկել ենք մինչ այս գոյություն չունեցող հեռահար զենքի հարցը, որը կարող է մատակարարվել Ուկրաինային։ Դա շատ կարևոր է», – ասել է Զելենսկին։

Նա հայտարարել է Ուկրաինայի համար պաշտպանական աջակցության հզոր փաթեթի ակնկալիքի մասին։

«Հենց հիմա այդ ծանրակշիռ փաթեթը միանշանակ ազդանշան է, որ ռևանշի ռուսական փորձերը շանս չեն ունենա, և մենք միասին Ռուսաստանի ահաբեկչությունից կպաշտպանենք մեր քաղաքները, մեր ժողովրդին և զորավոր կերպով կամրապնդենք մեր հաղթանակի ազդակը։ Այսօր մենք ևս մեկ անգամ զգացինք, որ ընդհանուր տեսլական ունենք այս պատերազմում իրադարձությունների հետագա զարգացման և հեռանկարների վերաբերյալ»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Մասնավորապես, համակարգվել է Ռուսաստանի վրա հետագա ճնշումը։

«Միասին աշխատում ենք պատժամիջոցների խստացման ուղղությամբ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ «Յոթի խմբի» շրջանակներում։ Դա նույնպես շատ կարևոր է»,-ընդգծել է Զելենսկին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվել է

Հաջորդը

<strong>ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելը խոչնդոտ է ուրեմն Ռուսաստանն է ստեղծել այդ խոչնդոտը. վարչապետ (տեսանյութ)

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելը խոչնդոտ է ուրեմն Ռուսաստանն է ստեղծել այդ խոչնդոտը. ՆԻկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Նամակում նշված է.…
Դիտել

Մանրամասներ Աստանայում կայացած եռակողմ հանդիպումից (տեսանյութ)

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի…
Դիտել

ԱԺ հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Հանձնաժողովի սեպտեմբրի 28-ի նիստում ներառված է նաև Միջազգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share