Ռուս խաղապահները Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են առաքել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և սպառման նյութեր

Ռուս խաղաղապահները ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների անունից մարդասիրական օգնություն են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն

Խաղաղապահները, Ռուսաստանի մարդասիրական առաքելության ներկայացուցիչների և «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարության» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ միասին, Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են առաքել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և սպառման նյութեր՝ դեֆիբրիլյատորներ, էլեկտրակարդիոգրաֆիա, միանգամյա օգտագործման սավաններ, դիմակներ, հակասեպտիկներ և այլ բժշկական պարագաներ:

Ռուսաստանից նվերներ են ստացել նաև Ստեփանակերտի Ա.Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները: Ռուս զինծառայողները դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին փոխանցել են ավելի քան 350 գիրք՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր՝ հանձնված Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են

Հաջորդը

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Առնչվող նյութեր
Դիտել

Նազարբաևը Նուր-Սուլթանում է և կապ է պահպանում Տոկաևի հետ. ՏԱՍՍ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի…
Դիտել

Նախնական տեղեկություններով ավագ լեյտենանտը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում․ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share