Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ ինքն այս պահին Բաթումիում է։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ 8-ամյա արտագաղթից հետո որոշել է հայրենիք վերադառնալ։

Ուկրաինայում բնակվող և վերջին տարիներին Ուկրաինայի ներքաղաքական կյանքում ակտիվ ներգրավված Սաակաշվիլին ասել էր, որ ինքը Վրաստան կժամանի հոկտեմբերի սկզբին, երբ Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ եթե Սաակաշվիլին վերադառնա, ապա նրան կձերբակալեն։ Վրաստանի նախկին նախագահը, սակայն պնդել էր, որ չի վախենում ձերբակալությունից և իր ճակատագիրը հանձնում է վրաց ժողովրդին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մրցույթ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Շիրակի մարզում նորակառույց սպանդանոց է բացվել

Շիրակի մարզի Անի համայնքում այսօր տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։…
Դիտել

Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների կատարումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի…
Դիտել

Գումարտակի հրամանատարը մեղադրվում է մարտադաշտն ինքնակամ լքելու համար

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share