Սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38… +40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից. ՊՆ

Հաջորդը

Մեքսիկայում գազատար Է պայթել

Առնչվող նյութեր
Դիտել

Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`…
Դիտել

Դրամի արժեզրկումը տնտեսության արտացոլանքն է.Կառլեն Խաչատրյան (տեսանյութ)

Վերջին ամիսներին արձանագարվեց դրամի բավական արագ արժեզրկում: Իշխանության ներկայացուցիչները ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորեցին համաշխարհային տնտեսության եւ ֆինանսական գործոններով:…
Դիտել

Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցիացման շուրջ

2021թ․ սեպտեմբերի 16-ին Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտեցին բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe – the Framework Programme…
Դիտել

Բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ. Թուրքիայի 2 քաղաքացի է ձերբակալվել

2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն  է ստացվել առ այն, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share