Սյունիքում կբացվի 14 «Արմաթ» աշխատանոց

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) հայտնում են, որ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում։

«Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը», – նշեց «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ «Արմաթ» կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն: Այս կրթական մոդելն իր արդյունավետությունն է գրանցել միջազգային հարթակներ՝ արտահանվելով Հնդկաստան, իսկ օրերս՝ նաև Բանգլադեշ։ Այժմ Հայաստանի (ներառյալ՝ Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 599 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Հատկանշական է, որ նոյեմբերի 26-ին Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 60-ամյակին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք

Հաջորդը

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկում են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Հունվարի 11-ից մեկնարկում են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հունվարի…
Դիտել

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազի առաջին տեղակալի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր…
Դիտել

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով

Հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-31-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-3-ը սպասվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share