Սյունիքում ոստիկաններն իրականացնում են մի շարք գործառույթներ. ՀՀ փոխոստիկանապետ

Սյունիքում ոստիկաններն իրականացնում են մի շարք գործառույթներ՝ անվտանգությունն են ապահովում, ուղեկցումներ են իրականացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Ոչ միայն ճանապարհի այդ հատվածում, այլ առհասարակ ունենք խնդիր՝ կապված ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ, այդուհանդերձ կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով աշխատանքները կազմակերպել։ Եվ մինչ օրս որևէ էական խնդիր չենք ունեցել։ Ուղեկցումներն իրականացվում են նաև Տաթևի ճանապարհով»,- ասաց նա։

Ֆիդանյանը նաեւ հաստատեց, որ ադրբեջանցիները ՀՀ տարածքում կանգնեցնում են հայկական մեքենաները։

« Տվյալ հատվածում կանոնակարգումը պետք է իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ այն հատվածը, որը ոստիկանության գործառույթներից դուրս է գտնվում, դա պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ ճանապարհի այն հատվածը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում չի դիտարկվում, և եթե այդտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում։ Եվ, այո, մենք մի շարք դեպքեր ունեցել ենք, և մեր ոստիկանություն այնտեղ իրականացրել է համապատասխան միջոցառումներ»,- նշել է Ֆիդանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը մեկնել է Միացյալ Թագավորություն

Հաջորդը

ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ  ծառայություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձը բարձրացնել

Առնչվող նյութեր
Դիտել

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և ՀԱԷԿ ղեկավարությունը հուշագիր են ստորագրել

Հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայում քաղաքում «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի…
Դիտել

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share