Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյուն

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի և 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում, 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին` լեռնային, 31-ին, ապրիլի 1-ին` լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 29-30-ը հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին հարավարևմտյան է՝ 5-8 մ/վ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, ապրիլի 2-ին` 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Երևանում մարտի 30-ին, ապրիլի 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երոկոյան ժամերից` ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։  

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը` 0…-2 աստիճան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող  ծրագրերը</strong>

Հաջորդը

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Առնչվող նյութեր
Դիտել

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։…
Դիտել

Կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները

Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ.…
Դիտել

Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով անհրաժեշտ արդյունքի չեն հասնում. Արման Թաթոյան

Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը: Այս մասին ասված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share