«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը` որպես խթանիչ (բուստեր) դեղաչափ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «Օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Covid19-ի կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվում են

Հաջորդը

Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին

Առնչվող նյութեր
Դիտել

Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է

Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ…
Դիտել

Իրանը նաև չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում ի թիվս այլնի անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում…
Դիտել

ՊԵԿ պարզաբանումը մամուլում Ղրիմի կամրջի վրա պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի վերաբերյալ: Պարզաբանման մեջ ասվում է. «Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share