Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով․ ՀՀ դատախազություն

Հաջորդը

Հայտնի է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը

Առնչվող նյութեր
Դիտել

Բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված` COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին…
Դիտել

Լավորվի և Ալիևի փաստաբանների ջղաձգումները

Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ այսպես ասած ռեստարտ արեց Հայաստանի իր փաստաբաններին։ Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո՝ ընդդիմության քարոզիչները աղմուկ…
Դիտել

«Բռնազավթած տարածքների մասին» օրինագիծն Արցախի ԱԺ-ն ընդունեց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բռնազավթած տարածքների մասին օրինագիծը»: Օրինագծին կողմ քվերակեց 31 պատգամավոր,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share