Վեճ, ծեծկռտուք Հյուսիսային պողոտայում

Մայիսի 14-ի ժամը 00.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ճակատի պատռած վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ: Րոպեներ անց ոստիկանություն հաջորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա մի բնակիչ:

ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները ժամը 00.05-ին Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը՝ Ալավերդու բնակիչ: Խուզարկությամբ ալավերդցու մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Ակունք գյուղի՝ 26-ամյա, և Արթիկ քաղաքի՝ 22-ամյա երկու բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ծեծի են ենթարկել բուժօգնության դիմած և պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդներին, այդ ընթացքում էլ գյումրեցի 34-ամյա երիտասարդը դանակահարել էր 26-ամյա ակունքցուն:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Գործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Հաջորդը

ՈՒՂԻՂ․ Հանրահավաք Ստեփանակերտում. պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին…
Դիտել

Զգալի առաջընթաց է գրանցվել հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցություններում. Փաշինյանը՝ Միշուստինին

Սոչիում ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հանդիպումը տեղի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share