Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է. ԱԽ քարտուղար

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում և մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք։ Եվ ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է։ Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները՝ ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց․

«Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք կարծում ենք՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծումներ գտնել։ Քանի դեռ դա չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է, և Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև մենք խնդրին լուծում կգտնենք»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա. Արմեն Գրիգորյան

Հաջորդը

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել. Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Առնչվող նյութեր
Դիտել

«Կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից». Չավուշօղլուն՝ Հայաստանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու խաղաղության գործընթացին։ Լրագրողների հետ զրույցում Չավուշօղլուն ասել է.…
Դիտել

Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share