Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝  նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ,  ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը, «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպություններ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ թեեւ նախորդ տարի խորհրդարանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմաթիվ ու  բազմաշերտ են: Տարաբնույթ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բախվում են բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների, որոնք սահմանափակում են  այդ անձանց՝ լիարժեք եւ հավասար կրթություն ստանալու  իրավունքը,  աշխատանք գտնելու հնարավորությունը: Նշվել է, որ շատ հաճախ գործատուներն անհիմն կերպով հրաժարվում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Որպես լրջագույն խնդիր՝ քննարկման մասնակիցները նշել են նաեւ միջավայրի ֆիզիկական մատչելիության հարցը՝ հավելելով, որ նույնիսկ ՄԻՊ գրասենյակն ու պետական կառավարման մարմինների շենքերը  հարմարեցված չեն նրանց կարիքներին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է կոալիցիայի հետ հանդիպումը՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին: Նա հավաստիացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու պարագայում դրանք լինելու են իր ուշադրության կենտրոնում եւ իր իրավասությունների շրջանակում փորձելու է աջակցել դրանց լուծմանը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, առգրավվել է թվով 955 սիգ

Հաջորդը

Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Առնչվող նյութեր
Դիտել

Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է.ՊՆ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական…
Դիտել

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share