Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ընտանեկան բռնության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ընտրակաշառք տալու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խոշտանգման, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, ինքնավնասման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և ավազակային հարձակման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն

Հաջորդը

Կալանավորվել են Ա․ Միրզոյանի նկատմամբ բռնություն կատարած անձինք (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելով երթևեկությունը

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝…
Դիտել

Բաքուն պատրաստ է ուժի կիրառման, կոչ ենք անում կանխել հնարավոր ռազմական ագրեսիան․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ի հայտարարությանը: «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share