«Օրենքով գողի» կարգավիճակը պահպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են քրեական ենթամշակույթին բնորոշ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: 

Մասնավորապես, սպանության վերաբերյալ գործով նախաքննության ըթնացքում կատարված քննչական, օպետաիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հանդիսացող, ներկայում արտերկրում գտնվող «օրենքով գող» Ա. Ջ.-ն, որպես քրեական հեղինակություն, ստանձնելով նախկինում Վ. Բ.-ի և Ա. Մ.-ի միջև տեղի ունեցած վեճի լուծումը, 2021թ. փետրվարի 20-ին հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա. Մ.-ի հետ: Դրա ընթացքում իր կարգավիճակից բխող պահանջներ է ներկայացրել վերջինիս, սակայն խոսակցության ընթացքում Ա.Մ.-ն ընդհատել է խոսակցությունը: Ա. Ջ.-ն այդ արարքը համարելով որպես «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ իր այդ կարգավիճակը ու հեղինակությունը պահպանելու համար հանձնարարություն և ցուցում է տվել Աշ. Ջանինյանին պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվող Ա. Մ.-ին: Արդյունքում Աշ. Ջանինյանը նույն օրը հանդիպել է Ա. Մ.-ին, սակայն վերջինս նախապես իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Աշ. Ջանինյանի վրա և սպանել նրան: 

Նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ անձի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու վերաբերյալ՝ 2022թ. հունիսի 30-ին մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Իսկ դատախազությունում ստացված Աշ. Ջանինյանի սպանության վերաբերյալ քրեական գործով դատախազը հաստատել է մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:  

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացել է մաքրուհին

Հաջորդը

Ձերբակալվել են «օրենքով գողեր»

Առնչվող նյութեր
Դիտել

Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Ադրբեջանի դեմ ՀՀ դիմումի բանավոր քննարկումներին

ՀՀ վարչապետի որոշմամբ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա։ Ինչպես նշված է որոշման մեջ՝ «Ռասայական խտրականության…
Դիտել

«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել…
Դիտել

Այս տարի Երևան քաղաքում առնվազն 50 կմ ճանապարհ կկառուցվի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի Երևան քաղաքում առնվազն…
Դիտել

Արցախի ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր

Արցախի Պաշտպանության բանակի հայտարարությունը․ «Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share