ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը:

Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին: Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար:

Նախարար Միրզոյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացումը և այդ առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Ազգային գործողությունների ծրագրի իրագործումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում

Հաջորդը

Մարիխուանա և կրիստալ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Առնչվող նյութեր
Դիտել

Աֆղանստանում պատրաստակամություն են հայտնել աշխատել թալիբների հետ

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի պաշտոնական իշխանությունները պատրաստ են համագործակցել «Թալիբան» շարժման…
Դիտել

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայից թուրքական օդանավորերի վերադարձի հարցը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է անցկացրել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: Այս մասին, ինչպես…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ

2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share