ԱԳ փոխնախարարը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Հունիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը, պատվիրակության անդամների խնդրանքով, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին:

Ընդգծվել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հաջորդը

Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնում են Եվլախ

Ռուսական կողմի միջնորդությամբ այսօր Եվլախում տեղի կունենա Ադրբեջանի և ԼՂ պատվիրակությունների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  պատվիրակությունն արդեն…
Դիտել

Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի բանաձեւը

1 ՀՀԿ-ն, որպես ՀՀ նորանկախ պետության առաջին կուսակցություն, ունենալով երեք տասնամյակների պատմություն, Արցախյան ազատամարտում և անկախ պետականության կայացման…
Դիտել

Մարդիկ ձեր քաղաքական տհասությունը հիմնավորելու «расходный материал» էին, հա՞.Վահրամ Աթանեսյան

Էդ հարցազրույցը կազմակերպելու ուրիշ օր չէի՞ք գտել, որ բերել-հարմարեցրել եք սեպտեմբերի 19-ին զոհվածների քառասունքին: Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հարցազրույցին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share