Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Արցախի պատմամշակութային ժառանգության կեղծման նպատակով Բաքվում հանձնաժողով ստեղծելու մասին հարցին։

«Կարծում եմ՝ նկատել եք, որ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի նախարարի դիրքորոշման ու մտադրության կապակցությամբ։ Եվ այդ հայտարարության մեջ մենք խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Մեր կարծիքով՝ սա ևս վկայություն է այն բանի, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Եվ այստեղ իրավացի են պնդումներն այն մասին, որ սա տարիներ շարունակ տևած հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության մի դրսևորում կարող է լինել»,- ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի խոսքով սա նաև մարտահրավեր է Արդարադատության միջազգային դատարանի համար՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առումով, որտեղ շատ հստակ Ադրբեջանի իշխանություններին պարտադրվում է կանխել և պատժել վանդալիզմի և պղծման դեպքերը՝ ուղղված հայկական մշակութային, կրոնական ժառանգության դեմ։

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը։

«Այստեղ հրամայական է դառնում ՅՈւՆԵՍԿՕ-ի միջամտությունը։ Եվ մենք ողջունել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը։ Հստակ ժամկետներ, պայմանավորվածություններ չկան, բայց կողմերը վերահաստատել են կարևորությունը՝ այդպիսի այց ունենալու տարածաշրջան։ Եվ հիմա այս հայտարարությունից հետո մենք ևս մեկ անգամ դիմում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին, նաև նախատեսում ենք ոչ առցանց հանդիպումներ՝ քննարկելու այս հարցը։ Մեր պատկերացումներով՝ այդ այցը պիտի տեղի ունենա 1954 թվականի Հաագայի Զինված ընդհարումների դեպքում մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիայի սահմանած սկզբունքներին համահունչ»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հումանիտար հարցերում սակարկության հարցեր չպետք է լինեն. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Փաշինյանի ակնարկը Լուկաշենկոյին

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Բարձր…
Դիտել

Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share