Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների իրական մոտիվացիաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեգլարյանի հրապարակած լուսանկարում երևում է, ինչպես է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակած ադրբեջանիցներից մեկը մի ձեռքով բռնել բնապահպանական պաստառ, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլեր»-ի ժեստը։

«Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում:
Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:
Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և երիտթուրքերի ոճով»,- գրել է Բեգլարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության պետի հետ

Հաջորդը

Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Պարի մրցույթից երեխաներին տուն տանող ավտոբուսը վթարվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր, հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share