Ադրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին. ՀՀ ԱԳ նախարար

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ բարձրաստիճան այցելությունները և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ դրանք կհասցեագրեն նաև մերօրյա մարտահրավերները՝ ընդգծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հարցերում շարունակական սերտ համագործակցության պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի:

Քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում շեշտվել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին:

Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի քաղաքական կամքը հասնել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հետ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի հիմնական պորտալարը, կերակրափողը, շնչուղին, հիմնական զարկերակն ու ողնաշարը անցնում են մեր քթի տակով․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ուշագրավ գրառումը․ «Ինչո՞ւ կամ աշխարհի ամենախորհրդավոր քարտեզը Ուշադիր ուսումնասիրելով այս քարտեզը,…
Դիտել

Բաքուն մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ…
Դիտել

Ալիեւի հայտարարությունը պարզապես աշխարհաքաղաքական ահաբեկություն է. Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը «Ազդագիր»-ին ներկայացրել է Ստեփանակերտի տեսակետը Բրյուսելի եռակողմ հանդիպման վերաբերյալ:
Դիտել

Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը․ Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share