Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք

Հունիսի 8-ին` ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Նշվում է, որ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
 
Այս մասին ասվում է պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում։
 
Նշվում է, որ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
 
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին

Հաջորդը

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ. De Telegraaf

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին

2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share