Ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Մարտի 16-ին ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր «Գարունը որքան ծաղիկ է վառել» խորագրով ցուցահանդես, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ, ՊՈԱԿ-ի ողջ ուսուցչական կազմը։ 

Ցուցահանդեսին ներկայացվել են անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործությունները՝ գծանկարներ, պոլիմերային կավից պատրաստված տարբեր աշխատանքներ և նկարներ ապակու վրա։ Ցուցահանդեսից հետո դատապարտյալների աշխատանքները, իրենց իսկ առաջարկով և ցանկությամբ, փակցվելու են հիմնարկի միջանցքներում և տեսակցությունների համար նախատեսված սենյակներում։

Միջոցառման ավարտին դատապարտյալները երախտագիտության խոսքեր են ուղղել կազմակերպիչներին և ուսուցչական կազմին՝ ստեղծագործելու հնարավորություն տալու և այդ ստեղծագործությամբ ապագայի հանդեպ իրենց լիահույս դարձնելու համար։

«Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս հայտնել է իր շնորհակալությունը հիմնարկի վարչակազմին, մասնավորապես հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներին՝ մշտապես օժանդակելու և աջակցելու համար, և հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կտա սպասված արդյունքներն ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրթական մակարդակում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում են տեղումներ

Հաջորդը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ…
Դիտել

Դատախազությունը բավարարել է զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր…
Դիտել

Հաքերային հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ի կայքերը

ՆԱՏՕ-ի առցանց ռեսուրսները ենթարկվել են հաքերային հարձակման։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը «DPA»-ին հաստատել է, որ իր կիբեր փորձագետները զբաղվում…
Դիտել

ԱՆ թիմն ու ՀԿ-ները քննարկել են քաղաքականության մշակման օրակարգի կարևորագույն հարցերը

Արդարադատության նախարարության թիմն ավելի քան 22 ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքականության մշակման օրակարգի կարևորագույն հարցերը: Արդարադատության նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share