Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները սեպտեմբերի 10-ից 18-ը մասնակցելու են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Թիմն աշխարհի առաջնությանը մասնակցելու է Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։

Նախապատրաստվելով առաջիկա ստուգատեսին՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահափորձ Արգենտինայի փոխնախագահի դեմ

Հաջորդը

44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցին ինքնասպան է եղել

Առնչվող նյութեր
Դիտել

Ազգերի լիգա. Ֆրանսիան եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ

Ազգերի լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը մրցեց Ֆրանսիայի հետ: Առաջին խաղակեսում բելգիացիներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ…
Դիտել

Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Փաստաթղթում նշված…
Դիտել

ՌԴ համար անընդունելի են Վաշինգոտնի ներկայացրած պայմանները. ՌԴ ԱԳՆ

Վաշինգտոնը ցանկանում է վերականգնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը Մոսկվայի համար անընդունելի պայմաններով, Ժնևում ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպումից առաջ RIA…
Դիտել

Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակը

ՀՀ կառավարության նիստում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share