Ազնվացեղ եղջերուների առաջին խումբը հաջողությամբ բաց թողնվեց բնություն

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Armenia) տեղեկացնում է, որ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում բուծված ազնվացեղ եղջերուների առաջին խումբը հաջողությամբ բաց թողնվեց բնություն:

հոկտեմբերի 14ին «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը Դիլիջան ազգային պարկ: Պաշտոնական արարողությանը ելույթով ներկայացան ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Տոբիաս Մյուխմեյերը: Ազնվացեղ եղջերուների բացթողումը զուգորդվեց առցանց մոնիտորինգի հետ, որի միջոցով միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հետևել բացթողման ամբողջ գործընթացին: Պաշտոնական արարողությանը հաջորդեց WWF-հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի հարցազրույցը մամուլին, որի ընթացքում խոսվեց ծրագրի նախաձեռնման, իրագործման, նպատակների ինչպես նաև պոտենցյալ ռիսկերի մասին:

2013 թվականից իվեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Երկար տարիներ Հայաստանից բացակայած ազնվացեղ եղջերուն վերադարձավ Հայաստան 2018 թվականին: Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ (երեք առաձնյակ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից):

Հարկ է առանձնացնել, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ստեղծված ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն իսկ ծնվել է 21 ձագ։ Եղջերուների առաջին խմբի բացթողումից հետո նախատեսվում է տարեկան 8-10 առանձնյակի արձակում բնություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Հաջորդը

Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի…
Դիտել

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 3-ին, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝…
Դիտել

Վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը. Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը: Այս մասին Կառավարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share