ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2022-ի պետբյուջեի կատարման հաշվետվությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ հանձնաժողովում ներկայացրեց  Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Տարեսկզբին ունեցել ենք 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտների կանխատեսում, տարվա ընթացքում եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով: Իսկ ծախսերը պլանավորված էին 2 տրլն 184 մլրդ, ավելացել են 103 մլրդ դրամով: Արդյունքում պլանավորված դեֆիցիտը նվազել է 6.5 մլրդ դրամով: Փաստացի ծախսերը, որոնք պլանավորված էին մեր ճշգրտված ծրագրով, կատարվել են 100.2 տոկոսով՝ եկամուտների մասով և 98 տոկոսով՝ ծախսերի մասով, որի հետևանքով ունենք դեֆիցիտի 78 տոկոս կատարողական, այսինքն՝ 56 մլրդով ավելի պակաս, բացարձակ առումով՝ 179 մլրդ դրամ»,-ներկայացրեց Հովհաննիսյանը:

Խոսելով 110 մլրդ դրամով եկամուտների ավելացման մասին՝ նախարարը նշեց, որ հարկային եկամուտները եղել են 81 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 51 մլրդ դրամ: Պաշտոնական դրամաշնորհների մեջ պակասեցում է եղել 21.9 մլրդ դրամով:

Նկատվել է նաև մաքսատուրքի նվազում, որը կապված է ընդհանուր ԵԱՏՄ տարածքում ներմուծումների ծավալի նվազմամբ:

Խոսելով պարտքի մասին՝ նախարարն ասաց, որ պետական պարտքն ԱՄՆ դոլարով կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար, իսկ դրամով արտահայտված՝ 4 տրլն 186 մլրդ դրամ: Դրամով պարտքը նվազել է, իսկ դոլարով պարտքը՝ աճել:

«Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, որը պլանավորված էր 58.4 տոկոս, իջել է 46.7 տոկոսի: Եթե դրամի արժևորման գործոնը չեզոքացնենք, ապա մեր պարտքը կլիներ 53 տոկոսի շրջակայքում»,-ասաց Հովհաննիսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինվորական կացարանի հրդեհի գործով կարևոր քննչական գործողություն է տեղի ունեցել. Նորայր Նորիկյան

Հաջորդը

Վահագն Խաչատուրյանն այցելել է ՌԴ դեսպանատուն

Առնչվող նյութեր
Դիտել

Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը․ Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ։ ՀՀ-ն ստանում է…
Դիտել

Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ «Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ, Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական…
Դիտել

Շահումով խաղերի գովազդը կարգելվի

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագածով արգելվում է շահումով խաղի…
Դիտել

Ելիզավետա Դանիելյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

«Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար էր առաջադրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share