Ակնկալվում է պարենային ապրանքների գների նվազում. ԿԲ նախագահ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում տնտեսական աճին շարունակում է էականորեն նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահաջարկը: ՀՀ ԿԲ կանխատեսմամբ՝ 2022թ.-ին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 12.9%, իսկ գնաճը՝ 9-9.5%:

Գալստյանի խոսքով, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում: «Իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների արդյունքում ներմուծվող պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն դանդաղում է, որը նպաստում է գնաճային միջավայրի մեղմմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում ակնկալվում է պարենային ապրանքների գների նվազում՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության հաղթահարմամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի համայնքների բնակչությանը դրամական աջակցություն է տրամադրվել

Հաջորդը

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինուժի կրակից Երասխի հատվածում վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վաղը երեկոյան կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ «Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share