Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ


Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։

Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանից ՀՀ է վերադարձել 1 գերի

Հաջորդը

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Իսլանդիա

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարություն կլինի. Ավինյանը՝ իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու մասին

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ…
Դիտել

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան…
Դիտել

«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր…
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում անգամ Ուկրաինայի հակամարտությունից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի ակնկալում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կնորմալացվեն անգամ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, քանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share