ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև

Իլհամ Ալիևը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այն շրջանում, երբ ձևավորվել են բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական առաջընթացի հաստատման համար, մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման գործում»,-ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված Ալիևի շնորհավորանքի տեքստում:

Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացվել են Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

Հաջորդը

Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի…
Դիտել

Ռուսթավիում բացվել է Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակը

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։ Այս մասին…
Դիտել

Կառավարությունը խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել

Կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել: «Ղեկավարվելով «Պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share