ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին

ԱՄՆ հանրապետական սենատոր Ալեքս Պադիլլան և դեմոկրատական սենատոր Մարկո Ռուբիոն երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու կոնտեքստում Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ այս միջոցառումը նման է երկկուսակցական 108 բանաձևին, որի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և հայկական հանձնախմբի ղեկավարությունը, որն այժմ ունի 88 համահեղինակ:

Նոր ներկայացված բանաձևը, որին աջակցում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, մասնավորապես կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և հակահայկական մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և կոչ է անում Ջո Բայդենի վարչակազմին դադարեցնել բոլոր ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը:

Ըստ Հայ դատի հանձնախմբի տրամադրած տեղեկության՝ Արցախի շրջափակման դեմ Պադիլլա-Ռուբիո միջոցառմանը կարելի է աջակցությունը հայտնել՝ այցելելով https://anca.org/resolution էջը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձևը պարզ կդարձնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար», – ասել է սենատոր Պադիլլան բանաձևը ներկայացնելիս:

Կոնգրեսական Փալոնը ողջունել է Սենատում այդ բանաձևի ներկայացումը՝ հայտարարելով. «Ես այսօր կանգնած եմ իմ գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է և նպատակ ունի փակել Արցախ պարենի, բժշկական պարագաների և փոխադրումների, ինչպես նաև այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ճանապարհը։ Մենք միասնական ենք՝ կոչ անելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

Փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Օվերչուկ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ…
Դիտել

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների…
Դիտել

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում…
Դիտել

Գլխավոր դատախազը «Հոկտեմբերի 27»-ի գործը դեռ չի ուսումնասիրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը։ Նա նշել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share