ԱՄՆ վիզաների վճարի ավելացումը գործողության մեջ կմտնի մայիսի 30-ից

ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է 2023 թ․մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների և առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։

Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային վիզաների  (H, L, O, P, Q և R տեսակի վիզաներ ժամանակավոր աշխատողների համար) վճարը 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 ԱՄՆ դոլար։

Ավելացել է նաև E տեսակի վիզաների վճարը` 205 ԱՄՆ դոլարից դառնալով 315 ԱՄՆ դոլար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդգծվել է ՀՀ-ում ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը

Հաջորդը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պաշտոնյաների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Փողերի լվացման մեջ մեղադրվող Ս. Կճոյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

ՀՀ քաղաքացի Ս.Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը…
Դիտել

Տոկաևը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին։ Ըստ Տոկաևի մամուլի ծառայության՝ ՀԱՊԿ քարտուղարը նախագահին…
Դիտել

Կաթողիկոսը, ՀՀ և Արցախի նախկին նախագահները քննարկել են ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ…
Դիտել

Վիրահատության է ենթարկվել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Պարգև Սրբազանի էջում: «Խնդրում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share