Փողերի լվացման մեջ մեղադրվող Ս. Կճոյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

ՀՀ քաղաքացի Ս.Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել է իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Ա.Ս.-ին՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի և բանկերից մեկի միջև կնքված պայմանագրով՝ Ա.Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար և 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:

Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Ս.-ն կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ:

Մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից՝ Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն և Ս.Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերության կողմից «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցվել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար:

Վճռաբեկ դատարանի 14.04.2021 թվականի որոշմամբ՝ Ա.Ս.-ն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ (Ա.Ս.-ն չի հայտնաբերվել, հայտարարվել է հետախուզում):

Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի ապրիլի 13-ին, Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, փողերի լվացում): Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում Ս.Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին՝ նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ վաղաժամ և անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց

Հաջորդը

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 30 հայ ուխտավորներ այցելել են Ամարասի վանք։ Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց…
Դիտել

Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցերը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի…
Դիտել

Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ. դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության,…
Դիտել

Էլեկտրամոբիլների ներմուծումը ևս մեկ տարով կազատվի ԱԱՀ-ից ու մաքսատուրքից

Էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կազատվի ԱԱՀ-ից ու մաքսատուրքից. ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկել է հարկային օրենսգրքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share