Այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից. Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով իսլանդացիները երկար ժամանակ է ինչ հանդես են գալիս միասին և աշխարհի առաջնության մասնակցության մեծ փորձ ունեն, ըստ նրա Իսլանդիայի ընտրանին ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է:

«Մենք խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա: Իսլանդիան ֆիզիկապես շատ լավ է պատրաստվել: Եվ այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կապառոսը:

Մարզիչն անդրադարձավ նաև ընտրանու նորեկ Էդուարդ Սպեևցյանին եւ նշեց, որ իրեն դուր է գալիս այն հանգամանքը, որ Սպերցյանը լավ է զգում հավաքականում, սակայն նրան ժամանակ է պետք:

«Այս խաղի համար մեզ թարմ ֆուտբոլիստներ են պետք: Նախորդ խաղին կային ֆուտբոլիստներ, որոնք տրիբունայում էին նստած, սակայն այժմ կլինեն հայտացուցակում»,-ասաց Կապառոսը

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի փրկարարները հայտնաբերել են եւս 5 զինծառայողի աճյուն

Հաջորդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում…
Դիտել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Անկարային և Բաքվին պատասխանատվության ենթարկելուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր հզոր դիրքորոշում ցուցաբերեց Ադրբեջանի և Թուրքիայի՝ 2020 թվականին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի վրա…
Դիտել

Քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից դեպի Հայաստան շարունակվել է սովորական ռեժիմով. ՆԳՆ

Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share