Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝վարչապետը, անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասաց. «Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»:

Քիշնևում հունիսի 1-ին կկայանա հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊՆ-ն հերքում է

Հաջորդը

Հայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել․Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Բելառուսը թույլ չի տա որ ՀԱՊԿ-ը մասնատվի և թուլանա». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդիպելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ, հայտարարել է, որ կառույցի անդամների ինքնիշխանությունն…
Դիտել

ԵՄ-ն այսօր սկսում է քաղաքացիական առաքելությունը ՀՀ-ում. 100 դիտորդներից 50-ը կլինեն անզեն

Եվրոպական միությունն այսօր մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EU Mission in Armenia /EUMA)՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share