Այս տարի կսկսվեն Ագարակից Քաջարանի թունել ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները

Այս տարի «Հյուսիս-Հարավի»-ի շրջանակներում կսկսվեն Ագարակից Քաջարանի թունել ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ 

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ծրագրով, ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերակառուցել Ագարակից թունելի մուտք 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Արդյունքում կստեղծվի 3 երթևեկելի գոտիներով, 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ ճանապարհ: Նախատեսվում է նաև կառուցել 17 կամուրջ, 2 թունել Լիճքի հատվածում՝ 320 մետր երարությամբ, Մեղրիի շրջանցիկ հատվածում՝ 440 մետր երկարությամբ։ 

«Այն թեև վերակառուցում է, բայց 60%-ը կլինի նոր ծրագրով, 40%-ը կհամադրվի առկա ճանապարհի հետ։ Նախագծային աշխատանքները կատարված են, այս տարի նախատեսում ենք սկսել շինարարական աշխատանքները։ Արդեն ավարտական փուլում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը»,- նշել է փոխնախարարը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է մոդելավորող Յուդաշկինը

Հաջորդը

Գնահատելի է էական առաջընթացը. ԱՄՆ դեսպանը՝ Ավանեսյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում…
Դիտել

Պարոն Էրդողան, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա կաթողիկոս

Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, ապրիլի 24-ը մեր ազգային պհանջատիրությունը ամրապնդելու օր է, կոչ է, պատգամ…
Դիտել

Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի վերանորոգումը

Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի (հիմնական ճանապարհ՝ կմ0+000 – կմ4+370 և մուտքեր ու իջատեղեր) վերականգնումը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share