Ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում տեղումները եղել են ձյան տեսքով

Վերջին 4 օրերին ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում՝ ձյան տեսքով։

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ի հանրապետությունում տեղումների գումարային քանակը և շեղումը նորմայի համեմատ ապրիլի 13-ի ժամը 07։00-ի դրությամբ ունի հետևյալ պատկերը՝

◼️ Տավուշում դիտվել է 18-21մմ, կազմելով նորմայի 26-32%-ը,

◼️Լոռիում՝ 18-26մմ, նորմայի՝ 21-29%-ը,

◼️ Շիրակում՝ 24-34մմ, նորմայի՝ 38-71%-ը,

◼️ Գեղարքունիքում՝ 22-36մմ, նորմայի՝ 43-74%-ը,

◼️ Կոտայքի լեռնային շրջաններում՝ 55-61մմ, նորմայի՝ 55-64%-ը,

◼️ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 20-78մմ, նորմայի 31-124%-ը,

◼️ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ 22-24մմ, նորմայի՝ 37-39%-ը,

◼️ Արարատում, Արմավիրում և Երևանում՝ 18-38մմ, նորմայի՝ 30-95%-ը,

◼️ Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 64-68մմ, նորմայի՝ 60-66%-ը,

◼️ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ 30-37մմ, նորմայի՝ 50-60%-ը,

◼️ Սյունիքում՝ 19-30մմ, նորմայի՝ 21-52%-ը։

Ապրիլի 13-ի ցերեկը և ապրիլի 14-ին հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 20մ/վ։ Ապրիլի 15-ին, 16-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը պատրաստ է սահմանների դելիմիտացիային․ ՀՀ վարչապետ

Հաջորդը

Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի նոր հրատարակություն

Առնչվող նյութեր
Դիտել

Կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք մեկ օրում

Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով:…
Դիտել

Ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման բանալին. Պատել

ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։ «Ակնկալում ենք…
Դիտել

Բերման է ենթարկվել 11 անձ. հարուցվել է քրեական գործ

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share