Առաջիկայում բենզինի հայկական շուկայում նոր խաղացող կլինի

Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգայնն այսօր ամփոփել է 2021 թվականի արդյունքները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականին հակամրցակցային համաձայնության երկու գործ է քննել, գերիշխող դիրքի չարաշահումների 15 վարույթ է ուսումնասիրել, համակենտորանցման հայտարարագրումների վարույթների քանակն է աճել, իսկ գործերի գերակշիռ մասը կազմել են անբարեխիճ մրցակցային դրսեւորումների վարույթները: Դրանք եղել են 78-ը:  

«Այս պահին ընթացքի մեջ են մի քանի վարույթներ, որոնցից մեկը կապված է Երեւանում ասֆալտամատման աշխատանքների հետ: Հանձնաժողովը երկու գործով է վարույթ հարուցել՝ հակամրցակցային համաձայնություն կամ գնումների համակարգում»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:  

ՄՊՀ նախագահը նաեւ տեղեկություններ հայտնեց սպառողական ապրանքների վերջին օրերի գների վերաբերյալ: Ըստ նրա շուկայում որոշակի ապրանքատեսակների գների փոքր նվազում կա, սակայն շատ ապրանքների առումով շուկան դեռ չի կայունացել: Մասմամբ նվազել է կարագի որոշ տեսակի գինը: Բարձր գինը պահպանվում է  շաքարավազի շուկայում: Հայաստանում այս տարի շաքար չի արտադրվել կապված հումքի ներկրման հետ: Փոքր գնանկում է նկատվել ձեթի շուկայում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ այս տարի ձվի շուկայում նոր ցնցումներ տեղի չեն ունենա եւ շուկան կշարունակի կայուն մնալ: Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել այս շուկայում գործող տնտեսվարողների հետ եւ նրանք հավաստիացրել են, որ որեւէ անականկալ չի սպասվում:

Հաջորդ խնդրահարույց շուկան վառելիքն է: Գեղամ Գեւորգյանն ասաց՝ բենզինի գնի բարձրացում կանխատեսել էր դեռեւս մեկ տարի առաջ: Թանկացումը կապված էր կորոնովաիրուսի համավարակի հետ: Համավարակով պայմանավորված բենզինի միջազգային շուկաներում սպառումը նվազել էր, ինչի հետեւանքով նվազել էին նաեւ գները: Սակայն, երբ գլոբալ սահմանափակումները մասամբ վերացվեցին՝ համաշխարհային շուկաներում վառելիքի սպառումն ավելացավ եւ շուկայի մասնակիցները բարձրացրեցին գները:

«Միջազգային մասնագետները տարբներ կանխատեսումներ են անում այս շուկայի համար: ԵԱՏՄ-ում կարծում են, որ այսօրվա գները կպահպանվեն առաջիկայում, իսկ Եվրոպայում կանխատեսում են գների որոշակի նվազում»,- ասաց Գեւորգյանը:

Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնեց, որ առաջիկայում բենզինի հայկական շուկայում նոր խաղացող կլինի Վրաստանից: Հեղուկ գազի գնի առումով ՄՊՀ նախագահը ձեռնպահ մնաց տեղեկություններ հայտնելուց, նշելով որ այս պահին շուկան ուսումնասիրվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, տեղակալը և համայնքապետարանի երկու աշխատակիցներ ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերևույթ կատարված…
Դիտել

Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ

Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման  վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը՝…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան…
Դիտել

WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք

«Ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում WWF Armenia -ի տնօրեն Կարեն Մանվելյանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ\պ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share