Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակ

Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Ջերմուկից հաջողվե՞լ է արդյոք հեռացնել ադրբեջանական խմբին, ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 

Անդրադառնալով հստակեցնող հարցին, թե հակառակորդի խումբը դեռ շարունակո՞ւմ է շրջափակման մեջ մնալ՝ նա կրկնեց, որ ԳՇ պետի կողմից իրադրության ներկայացումից հետո իրադրության որևէ փոփոխություն չկա:

Իսկ ԳՇ պետը սեպտեմբերի 16-ին Ջերմուկում հայտնել էր, որ ադրբեջանակն զորքերից մեկ խումբ գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե սննդով, թե ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ, խումբը կողքերից շրջափակված է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

Անդրադառնալով դիրքային, տարածքային հնարավոր կորուստների մասին հարցին՝ խոսնակն ասաց, որ թե՛ նյութական, թե՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն տրամադրի:

Նա վստահեցրեց, որ բոլոր զոհերի անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո:

«ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում է իր առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»,-ասաց Թորոսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արման Թաթոյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով (տեսանյութ)

Հաջորդը

Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Standard &  Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշին։ «Վերջին տարիներին մենք երկու անգամ…
Դիտել

Հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել. Արցախի ՊՆ

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն…
Դիտել

Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց ամսական 200.000 դոլար ալիմենտ կստանա

Քիմ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share