Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է Միացյալ Նահանգներին՝ օժանդակություն ցուցաբել Լաչինի միջանցքը վերաբացելուն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանի փոխանորդը եւ մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին:

Ինչպես հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ավելի քան ժամ տևած հանդիպումն առիթ է հանդիսացել ընդհանուր արժևորում կատարելու Լիբանանի ներկա կացության և հատկապես անդրադառնալու նախագահական ընտրության եւ սոցիալ-ատնտեսական տագնապին:

Ըստ աղբյուրի՝ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Արցախի ներկա մտահոգիչ կացությանը և առաջարկել դեսպանին, որ Միացյալ Նահանգները կատարեն անհրաժեշտ օժանդակությունը Բերձորի միջանցքը (Լաչինի միջանցք) վերաբացելու աշխատանքների գծով՝ մղված մարդասիրական մտահոգությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել

Հաջորդը

«Արարատ-Արմենիան» նոր հարձակվող ունի

Առնչվող նյութեր
Դիտել

Հուլիսի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից…
Դիտել

Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը

Հունվարի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմասնակցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share