Արարատ Միրզոյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:

Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հաջորդը

Որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը.ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Այվազյանը Լավրովին է ներկայացրել Սյունիքում տիրող իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար…
Դիտել

Կայունության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում պատասխանել է հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր,…
Դիտել

Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share