Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։

Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Հաջորդը

Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆուադ Աբասովը Բաքվին կոչ է անում «Գռադով» կրակել ռուսների ուղղությամբ

Ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովը, որին նախկինում Ռուսաստանից վտարել էին, կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին երկու «Գռադ» կրակել՝ մայիսի…
Դիտել

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի ընտրանին առաջին տուրում մրցել է…
Դիտել

Երևանի քաղաքապետրանը 10 մլն դրամ կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի նոր բեմադրության համար

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն  հետ վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share