Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ գործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Հաջորդը

Երկու ֆոտովոլտային արևային կայաններ հանձնվեցին Շաղափ վարչական շրջանին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների անունները

ՀՀ Ազգային ժողովն ընտրեց  12 մշտական հանձնաժողովների նախագահներին: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է այն պատգամավորներին,…
Դիտել

Խաղաղապահներն ավելի քան 3,5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել կարիքավորներին

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ռուսաստանի հասարակական…
Դիտել

Լավրովն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 18 -ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share