Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել. նախատեսված է հանդիպում ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 23֊25֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան֊Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ֊ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։

Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հավատացե՛ք մինչև վերջ, Արցա՛խ, մնա՛ ուժեղ. Կարեն Խաչանով (տեսանյութ)

Հաջորդը

Կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է ընտրություն կատարենք պատերազմի և արկածախնդրության ու խաղաղության միջև. Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Ցանկությունների առումով՝…
Դիտել

Կայացել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
Դիտել

Քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից դեպի Հայաստան շարունակվել է սովորական ռեժիմով. ՆԳՆ

Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share