Արզումանյանի ձերբակալության հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: 

«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:

Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լ. Ավանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԲ նախկին հրամանատարը ձերբակալվել է Շուշիի անկման գործով

Հաջորդը

Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը սահմանազատման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այս օրերին գտնվում է Երևանում և չի կարողանում վերադառնալ Արցախ, տեղեկացրել է,…
Դիտել

«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում,…
Դիտել

Առաջարկվող տարբերակը անարգանք է ուսուցիչների նկատմամբ․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Կրթության հարցերի փորձագետ Սոֆյա Հովսեփյանի կարծիքով կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու կառավարության առաջարկը՝ անարգանք է ուսուցիչների նկատմամբ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share