Արտաշատի ավագանու ՀՅԴ-ական անդամը հանրահավաքի մասնակցելու համար գումար է տվել քաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսին սոցիալական ցանցում լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակվել էր «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրությունը, որի ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում փաստական հանգամանքներով հիմնավորվել էր, որ վերոհիշյալ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Ա.Մ.-ի և նույն մարզի բնակիչ Գ․Մ․-ի միջև։

Քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Ա.Մ.-ն, գիտակցելով, որ քաղաքացիներին նյութապես չշահագրգռելու՝ գումարներ չտրամադրելու դեպքում նրանք չեն մասնակցի Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին՝ 2022 թվականի հունիս ամսին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու շուրջ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Գ․Մ․-ի հետ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով կազմել են ցուցակներ՝ ներառելով բազմաթիվ անձանց անձնական տվյալներ: Այնուհետև, առանց իրենց ազատ կամարտահայտությամբ հավաքներին մասնակցող անձանց համոզելուց, նյութապես շահագրգռելուց հետո, նրանց հաշվառելը դյուրացնելու նպատակով, անձանց տվյալների դիմաց կատարել են որոշակի գրառումներ՝ գումարներ վերցնելու, չվերցնելու վերաբերյալ:

Նշված գործողություններով նրանք ազդել են քաղաքացիների կամքի և գիտակցության վրա, ինչի արդյունքում խախտվել է խաղաղ հավաքներին քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:

Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել էին տասնյակ թղթեր՝ բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև՝ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրառումներով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Մ.-ին և Գ.Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափահնման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված Հ․Մ-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դատախազի համապատասխան որոշմամբ, դադարեցվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հաջորդը

Պարեկների գործունեությանը միջամտելու վերաբերյալ ևս 3 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Մայիսի 1-ից հուլիսի 7-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Կառավարության որոշմամբ՝ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների…
Դիտել

Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ

Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության…
Դիտել

Շամլուղ․ Լոռվա բազմազգ զարդը (տեսանյութ)

Շամլուղը երկար տարիներ հայտնի է եղել հանքարդյունաբերությամբ, մինևնույն ժամանակ հրաշալի բնությամբ։ Շամլուղը համարվել է նաև Լռու մարզի բազմազգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share