Արցախի ԱԱԾ-ն՝ օտարերկրացիների այցերի մասին

Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և ենթադրաբար Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան հայտնում ենք հետևյալը. Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր:

Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել ԱՀ ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել ԱՀ իրավապահ մարմիններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

Հաջորդը

«Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետը ներկայացրել է խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի տեսլականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներից.  «Մեր տեսլականը հետևյալն…
Դիտել

Պարի մրցույթից երեխաներին տուն տանող ավտոբուսը վթարվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր, հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24.…
Դիտել

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share