Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի

Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի:

Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մխիթար Զաքարյանը կալանավորվել է. տեղակալի և գլխավոր մասնագետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․Քննչական կոմիտե

Հաջորդը

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առնչվող նյութեր
Դիտել

Զախարովան Երևանից լուսանկար է հրապարակել

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցում կիսվել է Երևանի սրճարաններից մեկում արված…
Դիտել

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին ադրբեջանական հայտարարությունները սին…
Դիտել

Սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն. ԿԲ (տեսանյութ)

ՀՀ կենտրոնական բանկում ակնկալում են, որ նախորդ տարվա համեմատ այս տարի սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share